Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների «հանգստի համար նախատեսված հողեր» գործառնական նշանակության հողերից 1,2418 հեկտար մակերեսով հողամասը /կադաստրային ծածակագիր՝ 09-066-0007-002-ից/ փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության՝ բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: |