Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն և 2024 թվականի հունիսի 25-ի N67-Ա որոշումները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 10 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեի (4729) հոդվածից դրամական օգնություն տալ ներքոհիշյալ քաղաքացիներին՝
1) Վարսիկ Բաբկենի Հայրապետյանին՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
2) Ռոզա Մկրտիչի Հովհաննիսյանին՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ։