Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 19-ի N5 հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.
2)ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
3)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի N11 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
5)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |