|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 օգոստոսի 2021 թվականի N 62-Ա |
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀՏԶ ԱԽ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 10-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթներով՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքների համար՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթում Մեղրի համայնքի կողմից ներկայացված և ՀՏԶ ԱԽ-Ի կողմից հավանության արժանացած «Վանք-Կալեր կամուրջի հիմնանորոգում» ծրագիրը:
2.Ծրագրային առաջարկի իրականացման մեկնարկը տալու համար դիմել ՏԿԵՆ` ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում արտաբյուջետային հաշիվ բացելու հայցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱՐԱՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(19.91 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|