Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 64-րդ, 65-րդ կետերով և հիմք ընդունելով Եղիշ Վլադիմիրի Բայանդուրյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի օգոստոսի 04-ի թիվ 3078-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Նռնաձոր 1-ին փողոց 19 հասցեում գտնվող՝ Եղիշ Վլադիմիրի Բայանդուրյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N1167304) 09-066-0009-0042 կադաստրային ծածկագրով 0.083 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ու նրա վրա ամրակայված շինությունը և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք,գյուղ Նռնաձոր, 1-ին փողոց, 5 բնակելի տուն» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09112JV65EE4):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: