Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Սահմանել «Մեղրի համայնքի պատվավոր կոչումները և պարգևները» համաձայն N1 հավելվածի:
2.Հաստատել.
1)«Մեղրիի պատվավոր քաղաքացի» վկայականի ձևը՝ համաձայն N2 հավելվածի,
2) Մեղրի համայնքի ղեկավարի պատվոգրի ձևը՝ համաձայն N3 հավելվածի,
3) Մեղրի համայնքի ղեկավարի շնորհակալագրի ձևը՝ համաձայն N4 հավելվածի: |