Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող` որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 0,0069հա բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ճանաչել համայնքային սեփականություն:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող` որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-005-0075-0018 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00539հա, 09-005-0411-0013 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,0108հա, 09-005-0075-0041 և 09-005-0075-0040 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող 0,02774հա, 09-005-0077-0017 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,01024հա, 09-005-0077-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,01377հա, 09-005-0077-0019 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,02731հա, մակերեսներով բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և 09-005-0756-080 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,0176հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ ճանաչել համայնքային սեփականություն:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: