Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի «2021 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին» N5 որոշման հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների: |