Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, <<Աշխատանքային օրենսգրքի>> 186-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ Հաշվի առնելով, որ ք. Մեղրի, Ադելյան 5 հասցեում, <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին պատկանող շենքում նախատեսվում են հիմնանորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 1-ից հնարավոր չէ նշված շենքում կազմակերպել մինչև 6* տարեկան երեխաների կրթադաստիարակչական գործունեությունը, ուստի կրթական պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթական պետական չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրերի յուրացմանը ավագ խմբերի սաների կողմից ապահովելու նպատակով, մինչև շինարարական աշխատանքների ավարտը թույլատրել համայնքի ղեկավարին ՝
1.<<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում օրենքով սահմանված գործունեության ուղղություններից, այն է՝ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում և երեխաների խնամքի ապահովում, իրականացնելու միայն՝ կրթական ծրագրերի իրականացում ավագ խմբերում :
2.<<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի գործունեությունը կազմակերպել ք.Մեղրի Օհանջանյան 4/1, 4/2 հասցեում <<Մեղրի տարածաշրջանային բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող նախկին պոլիկլինիկայի շենքի առաջին հարկի հինգ սենյակներում:
3.<<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի այն աշխատողներին, ովքեր ներգրավված չեն մանկապարտեզի գործունեության մեջ, համարել պարապուրդում և վճարումը կատարել օրենքով սահմանված կարգով:
4.Մանկապարտեզի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարը չհաշվարկել և չգանձել: |