Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սպարտակ Վոլոդյայի Մարտիրոսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի փետրվարի 6-ի թիվ 542-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի տարածքում գտնվող՝ Սպարտակ Վոլոդյայի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, կնքված` 29.01.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 107-ով) 09-092-0106-0004 կադաստրային ծածկագրով 0.049 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի տան կառուցման գործառնական նշանակության և նրա վրա ամրակայված շինությանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1166342) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Վարդանիձոր, Կալեր թաղամասի 2-րդ փողոց, 6» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09142V2TY9YG):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: