Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 117-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի  Հանրապետության  Սահմանադրության 106-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության   օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ և 13-րդ, 14-րդ հոդվածներով, «Աղբահանության  և  սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  14-րդ  հոդվածի  դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի  քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում  է`

 

 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Մեղրի համայնքում տեղական տուրքեր և վճարներ հաստատելու նպատակով սահմանել հետևյալ գոտիավորումները.

1-ին գոտին ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հարակից տարածքը,

 2-րդ գոտին ընդգրկում է Կարճևան, Լեհվազ   գյուղերը,

 3-րդ գոտին ընդգրկում է  Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր  գյուղերը,

 4-րդ գոտին ընդգրկում է Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս գյուղերը:

2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:

3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:

4.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2018 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի:

5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2018 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի:

6. Սույն  որոշումն  ուժի  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող  տասներորդ օրը:    

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(36.50 Կբ)
(58.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner