Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին Մեղրի համայնքի կողմից մասնակցության հայտ ներկայացնելու առաջարկությանը:
2.Ստեղծել նախաձեռնող խումբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու նպատակով:
3.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրին մասնակցության հայտ ներկայացնող նախաձեռնող խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
4. Հանձնարարել ՆԽ-ին`
1)Կազմել ծրագրային հայտ՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան,
2)Ծրագրի նախապատրաստման և մշակման ընթացքում մասնակից բնակավայրերի բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ընթացող աշխատանքների վերաբերյալ,
3)Ձեռնարկել միջոցներ՝ ծրագրի քննարկմանը և մշակմանը համայնքի բնակչության ներգրավվածությունն ապահովելու ուղղությամբ,
4)Բաղադրիչ ենթածրագրերն ուղղել Մեղրի համայնքի բնակավայրերի ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
5.Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին` Մեղրի համայնքի կողմից սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի հայտը և առաջարկը ՀՏԶՀ-ին ներկայացնելու համար: