Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումը և Լուսինե Վարդանյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի փետրվարի 05-ի N516-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Լուսինե Վարդանյանին (գրանցման համարը 79.1086336) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Շվանիձոր 1-ին փողոց 9 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով։