Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող 0.00040 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0068-0038-ից) բնակավայրերի հողերի կատեգորիա «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությունը՝ որպես «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։