Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N18-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումները, «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության Մեղրի մասնաճյուղի ղեկավար Կարեն Կանդազյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունիսի 24-ի N 2530-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ագաթանգեղոսի 2ա, ՀՎՀՀ 00445174) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 4/6 հասցեում տեղադրել 13.756 քմ այլ արտաքին գովազդ:
2.«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 123 804 ( մեկ հարյուր քսաներեք հազար ութ հարյուր չորս) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: