Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Համաձայնություն տալ Եվրոպական միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում ներկայացված նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի անդամագրվելուն:
2.Լիազորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին հանդես գալու համայնքի անունից և մասնակցելու ԵՄ կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթին: |