Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Կոմիտասի փողոց 1/1 բնակարանի բնակիչ Սևակ Մարգարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N4435-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Սևակ Մարգարյանին տալ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Կոմիտասի փողոց 1/3 հասցեում գտնվող հողամասում (կադաստրային ծածկագիր 09-002-0014-0007) ավտոտնակի և բաց պատշգամբի կառուցման համար թիվ 29 շինարարության թույլտվություն։
2. Սևակ Մարգարյանը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: