Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սիլվա Եգորի Աբրահամյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N5851-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաք, Ղ.Հովհաննիսյան փողոց, 15 հասցեում գտնվող՝ Սիլվա Եգորի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N1114512) 09-002-0040-0004-002-005 կադաստրային ծածկագրով 17.9 քմ մակերեսով բնակարանը և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Գ. Նժդեհի փողոց, 1-ին փակուղի, 15 շենք, 3 բնակարան» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021CBDLWH4/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: