Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 19-ի N13 արտահերթ նիստի օրակարգը`
1.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու մասին:
2.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր, Վահրավար բնակավայրերում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
4.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար բնակավայրում սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու մասին:
6.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 5-ի N55-Ա որոշման 1-ին և 4-րդ կետերը չեղյալ ճանաչելու մասին:
8. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմը հաստատելու մասին:
10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասին: |