Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և 2019 թվականի մայիսի 10-ի N572-Ն որոշումներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 87-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը 3 (երեք) ամիս ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ին՝ հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով՝
1)09-051-0409-0001 կադաստրային ծածկագրով 0,73479 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով,
2)09-051-0409-0001 կադաստրային ծածկագրով 0,07726 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով,
3)09-051-0409-0001 կադաստրային ծածկագրով 0,12536 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 3000 (երեք հազար) ՀՀ դրամ վարձավճարով,
4)09-005-0730-0001 կադաստրային ծածկագրով 1,12383 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2. Սահմանել, որ.
1) վարձակալության իրավունք ձեռք բերող անձը պարտավոր է վարձավճարը վճարել ամսական՝ ոչ ուշ քան հաջորդ ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվարկային հաշվին,
2) վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետը :