Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերով, 28-րդ հոդվածի 3-րդ մասով, «Համայնքային ծառայության մասին», 9-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը` 271000 (երկու հարյուր յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամ:
2.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
3.Առաջարկել Մեղրի համայնքի ղեկավարին` «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու համար:
4.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N115-Ա որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից: |