Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N1 նիստի օրակարգը հաստատելու մասին» N1-Ա որոշման մեջ, «Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերի մասին» N7-Ա որոշման մեջ և հավելվածում, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N9-Ա որոշման հավելվածում, 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N9-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N42-Ա որոշման հավելվածում, ««Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան: Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդ-Արևիք» խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով խորհրդատվական խումբ ձևավորելու և խմբի անհատական կազմը հաստատելու մասին» N45-Ա որոշման հավելվածում «վարչական ներկայացուցիչ »բառակապակցության մեջ «ներկայացուցիչ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ղեկավար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով: |