Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 77-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում, Լեհվազ բնակավայրում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-037-0111-0048 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,09685 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում Վահրավար բնակավայրում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-088-0108-0009 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,10354 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-088-0111-0019 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,01102 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «բազմամյա տնկարկներ» գործառնական նշանակության հողամասը և 09-088-0111-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,01182 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «բազմամյա տնկարկներ» գործառնական նշանակության հողամասը, որոնց նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
3.Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում Ագարակ քաղաքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-002-0006-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,02271 հա մակերեսով բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և 09-002-0006-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,05451 հա մակերեսով «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, որոնց նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
4. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: