Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N51-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ լրացնելով.
1) «Մեղրի, Շվանիձոր, Լեհվազ բնակավայրերի մանկապարտեզների և Ագարակ բնակավայրի մարզադպրոցի համար գույքի ձեռքբերում » ծրագրի անձնագիրը.
2) «Մեղրի քաղաքի բազմահարկ շենքերի վերելակների արդիականացում » ծրագրի անձնագիրը.
3)«Խաղահրապարակի հիմնում և կասկադի կապիտալ վերանորոգում Մեղրի քաղաքում» ծրագրի անձնագիրը.
4)«Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում Ագարակ քաղաքում » ծրագրի անձնագիրը: