Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Ծովինար Գրիգորի Առաքելյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2025 թվականի մարտի 4-ի թիվ 933-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, Ծովինար Գրիգորի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,12489 հա (կադաստրային ծածկագիր 09-005-0601-0008) ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` բազմամյա տնկարկների (կորիզավոր):
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: