Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 19-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը և այդ վճարի գանձումը համայնքի բյուջե վերապահել «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Ոչ կենցաղային աղբի աղբահանության վճարի գանձումը յուրաքանչյուր կազմակերպության մասով հաշվարկելու և գանձելու համար հաշվի առնել համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքի նպատակային նշանակությունը և ըստ նպատակային նշանակության մակերեսից միջինացված արտադրվող աղբի ծավալը`
1)մթերային խանութների ( այդ թվում շուկաների), հանրային սննդի և այլ ծառայությունների մասով միջինացված յուրաքանչյուր մեկ քառ. մետրից ամսեկան արտադրվում է 0,04խմ աղբ,
2)հյուրանոցների, այլ հասարակական օբյեկտների, արտադրական, արդյունաբերական, գրասենյակային տարածքների և ոչ մթերային խանութների մասով միջինացված յուրաքանչյուր մեկ քառ. մետրից ամսական արտադրվում է 0,02 խմ աղբ,
3)կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական օբյեկտների մասով՝ միջինացված յուրաքանչյուր մեկ քառ. մետրից ամսական արտադրվում է 0,01 խմ աղբ:
3.Յուրաքանչյուր ամիս համայնքի ղեկավարին ներկայացնել տեղեկատվություն հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների վերաբերյալ:
4.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի քաղաքային համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառումը աղբահանության վճարը հաշվարկելը և գանձումը «Ագարակի քաղաքային համայնքի «Գիհոն» կոմունալ բարեկարգման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու մասին » N 92-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: