Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N20 նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N37-Ն և N39-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4.Համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2018 թվականի օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի hամայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն 2018 թվականին օգտագործման տրամադրելուև օտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին:
7.2018 թվականին Մեղրի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի N107-Ա, N108-Ա և N109-Ա որոշումները չեղյալ ճանաչելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Մհեր Սեյրանի Զաքարյանին օտարելու մասին:
10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Իլիչ Վոլիի Վարդանյանին օտարելու մասին:
11.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Զարմանդուխտ Ռազմիկի Ստեփանյանին օտարելու մասին:
12.Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Երվանդ Հայկազի Սարգսյանին օտարելու մասին:
13.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
14.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու և ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 4-ի N43-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
15. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:
16. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նյուվադի (Նռնաձոր) գյուղի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին:
17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: