Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը, Լիա Ստեփանյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հոկտեմբերի 25-ի N4806-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Լիա Ստեփանյանին (գրանցման համարը՝ 79.1263861) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի 1 փողոց տուն 17 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում թույլատրել 2024 թվականի հունվարի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: