Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ռուդիկ Մելքումյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 10-ի N2744-Տ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Մելքումյանին (գրանցման համարը՝ 79.00623) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ.Նժդեհ փողոցի 5/6 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: