Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Սամվել Զաքարյանի համայնքի ղեկավարին հասցեագրված N4507-Ք 02/10/2024 դիմումը ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարարների փողոց 30/2 հասցեում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Սամվել Բագրատի Զաքարյանին և Արևհատ Սերյոժայի Հովհաննիսյանին պատկանող 0,09088 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման հողերի: