Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Սամվել Զաքարյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 02-ի N1819-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Սամվել Զաքարյանին (գրանցման համարը` 79․00557) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան 22 հասցեում գտնվող լիցքավորման կետում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքով: