Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Աշոտ Արմոյի Ադամյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Ագարակ քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 37 հասցեում գտնվող 84,4 քմ ընդհանուր մակերեսով շինությունը (ավտոտեխսպասարկման կետ) և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00844 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0061-0093, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N28122023-09-0076 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Աշոտ Արմոյի Ադամյանի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1)Շինության համար՝ 90 000 դրամ x 0,1209 x 84,4 քմ = 918 356 (ինը հարյուր տասնութ հազար երեք հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ
2)Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողամասի համար՝ 1221 դրամ x 84,4 քմ = 103 052 (մեկ հարյուր երեք հազար հիսուներկու) ՀՀ դրամ
3)Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1-րդ կետի՝ վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |