Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով և 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 37/1 հասցեում գտնվող 0,02774 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0075-0041, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 03102017-09-0018), Մեժլումյան փողոցի թիվ 29/1 հասցեում գտնվող 0,00539 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0075-0089, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N03102017-09-0022) և Վազանցի փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 0,14303 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0077-0017, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանվկայական՝ N29092017-09-0027) համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողեր նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասերը ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարելու «Մեղրի 1» բարեգործական կազմակերպությանը՝ բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: |