Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 47
 
Համար 47Ամսաթիվ 23/09/2025
Վարող ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՎայրԱյլ վայրում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ՔՆՆԱՐԿՈւՄ ԱԳԱՐԱԿ ԵՎ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՕՐԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բովանդակություն *

Սեպտեմբերի 23-ին Մեղրիի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ, կայացավ հանդիպում-քննարկում համայնքի պատվարժան ավագ սերնդի ներկայացուցիչների, համայնքի վարչական ղեկավարների, ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել և առաջարկություններ ներկայացնել Ագարակ քաղաքի օրվան և Մեղրի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման ձևաչափի վերաբերյալ։ Քննարկման ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Համայնքի ղեկավարը լսեց բոլոր կարծիքները և հավաստիացրեց, որ միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր քայլերը։ Ամփոփելով հանդիպումը՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ընդգծելով նրանց մասնակցության և ներկայացված կարծիքների կարևորությունը համայնքային նախաձեռնությունների իրականացման գործընթացում։ Ներկաները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին և նշեցին, որ իրենց հնարավորությունների սահմաններում պատրաստ են աջակցել միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner