Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 42-րդկետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի 298-Ն որոշման 1-ին կետը, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 26-ի 99-Ն որոշման 4-րդ հավելվածի 10-րդ կետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ նոր կորոնավիրուսային ( COVID-19 ) համաճարակով պայմանավորված Մեղրիի համայնքապետարանի կողմից որպես աջակցություն՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների և արվեստի դպրոցի ծառայություններից օգտվողներին, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում ունեցող համայնքային ենթակայության մանկապարտեզների և <<Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողներին ազատել ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարից՝ սկսած մարտ ամսից մինչև 2019-2020թթ. ուսումնական տարվա ավարտը:
2.Համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում չունեցող համայնքային ենթակայության մանկապարտեզների և <<Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողներին ազատել ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարից՝ սկսած մարտ ամսից մինչև 2019-2020թթ. ուսումնական տարվա ավարտը:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |