Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի հոկտեմբերի 03-ի N4541-Տ գրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Լուծել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության և Մեղրիի համայնքապետարանի միջև կնքված 2007 թվականի դեկտեմբերի 14-ի 09-051-0409-0002 կադաստրային ծածկագրով 3,1 հա և 09-051-0409-0003 կադաստրային ծածկագրով 82,3 հա հողամասերի վարձակալության տրամադրված իրավունքները։
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: