Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2007 թվականի արտադրության HOVER 2.4 մակնիշի 059 LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան օտարել դասական բաց աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով 1580000 (մեկ միլիոն հինգ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ (ըստ « ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից 07.12.2016 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման NԳՀ/080/16 հաշվետվության):
2.Առաջարկել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը: