Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Լիլիթ Գևորգյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 22-ի N2103-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Լիլիթ Գևորգյանին (գրանցման համարը՝ 79․1299056) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոց 21 շենքի հարևանությամբ գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի ապրիլի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: