Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 0,0084 հեկտար մակերեսով (09-037-0121-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված) արոտավայրը էլեկտրահաղորդման գծի կառուցման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), 20 տարի ժամկետով տրամադրել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով 20160 (քսան հազար մեկ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ տարեկան վարձավճարի չափ:
2.Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |