Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 33-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Ջավիկ Սաքոյի Հովհաննիսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մարտի 07-ի թիվ 991-Ք դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաք, Չարենցի փողոց, շենք 9, բնակարան 19, 20 հասցեում գտնվող՝ Ջավիկ Սաքոյի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1115851) բնակարանի բաժանումից առաջացող առանձին գույքային միավորներին տրամադրել՝
1)53.7 քմ մակերեսով բնակարանին (40.9 քմ օրինական կառուցված, 12.8 քմ ինքնակամ կառուցված)՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Ե.Չարենցի փողոց, 9 շենք, 19» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021F2DCUZU/.
2)84 քմ մակերեսով բնակարանին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Ե.Չարենցի փողոց, 9 շենք, 20» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021NVGHFKP/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: