Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Կարեն Ժուդեքսի Մարտիրոսյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 14/34 հասցեում գտնվող 19.1 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի շինությունը՝ առևտրի սրահը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,00158 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0047-0071, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N17122020-09-0002 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Կարեն Ժուդեքսի Մարտիրոսյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի բ) և ե) ենթակետերով սահմանված գներով.
1)առևտրի սրահի համար 90 000 դրամ x 0,086 x 19,1 քմ = 147 834 /մեկ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ.
2)պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 528 դրամ x 15,8 քմ = 8342 / ութ հազար երեք հարյուր քառասուներկու / ՀՀ դրամ.
3) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 33 000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |