Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության 0.01384 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-002-0012-0031) ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սամվել Արտոյի Աղայանին 168987 (մեկ հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականցումը: |