Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով կառուցապատող՝ Խաչատուր Գևորգյանի ք․ Ագարակ Չարենցի փողոց շենք 1 բն․13, հեռ․+374 093-41-41-66, էլ․ հասցե՝ xachatur.75@mail.ru, համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի նոյեմբերի 25-ի N 5313-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Կառուցապատող՝ Խաչատուր Գևորգյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 126 հասցեում (կադաստրային ծածկագիր`09-002-0149-0028) երկհարկանի շինության (առաջին հարկ արտադրամաս և երկրորդ հարկ ծածկ) կառուցման համար:
2. Կառուցապատողը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: