Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Վարոս Սարոյի Ղարախանյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հոկտեմբերի 03-ի թիվ 4097-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող` Վարոս Սարոյի Ղարախանյանին ժառանգության իրավունքով պատկանող (հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված՝ 25.09.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 1560-ով) 09-005-0408-0012 կադաստրային ծածկագրով 0.104 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Արաքսաշեն թաղամաս, 10/13 հողամաս» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011KVWRFPG):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: