Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 0,32297 հեկտար մակերեսով (09-100-0102-0026 կադաստրային ծածկագրից առանձնացված) արոտավայրը փոքր հիդրոէլեկտրոկայանի խողովակաշարի անցկացման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), 20 տարի ժամկետով տրամադրել «Ուայթ Հելիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարի չափ:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |