Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու նպատակով սահմանել հետևյալ գոտիավորումները՝
1)1-ին գոտի` ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հարակից տարածքը.
2)2-րդ գոտի` ընդգրկում է Կարճևան, Լեհվազ գյուղերը.
3)3-րդ գոտի` ընդգրկում է Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր գյուղերը.
4)4-րդ գոտի` ընդգրկում է Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս գյուղերը:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:
3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
4.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2020 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի:
5.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2020 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: