Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2025 թվականի N 30-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2006 թվականի արտադրության HONDA ELYSION 2,4 մակնիշի 593 LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան օտարել հրապարակային սակարկություններով (աճուրդով)՝ մեկնարկային գին սահմանելով 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ (ըստ «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից 20 փետրվարի 2025 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման թիվ ՎՄ 30/4252 հաշվետվության):

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 1994 թվականի արտադրության MERSEDES BENZ E200 մակնիշի 401 LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան օտարել  հրապարակային սակարկություններով (աճուրդով)՝ մեկնարկային գին սահմանելով 650000 (վեց հարյուր հիսուն հազար)  ՀՀ դրամ (ըստ «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից 20 փետրվարի 2025 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման թիվ ՎՄ 30/4253 հաշվետվության)։

3.Առաջարկել համայնքի ղեկավարին  սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը:


Կողմ -8

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(2.50 Մբ) Գնահատում
(2.53 Մբ) Գնահատում
(29.17 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner