Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (01.06.01.51) ծրագրի 4251 (Շենքերի եվ կառույցների ընթացիկ նորոգում եվ պահպանում) հոդվածից 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելացնել ««Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (01.06.01.51) ծրագրի 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածին։