Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի վարչական շենքի վերանորոգում» ծրագրի ընդհանուր արժեքի 14%-ի չափով` մինչև 958 000 (ինը հարյուր հիսունութ հազար) ՀՀ դրամ Մեղրի համայնքի բյուջեից համաֆինանսավորմանը և ապահովել Մեղրի համայնքի և Եվրոպայի խորհրդի միջև պայմանագրի կնքումը:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |