Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը նվիրել «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նրա սեփականություն՝ համաձայն հավելվածի։
2․Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:
3.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |